Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 9-ին Հայաստանում առաջին անգամ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգասրահում, համերգով հանդես կգա ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կասը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ Կասի համերգը տեղի կունենա «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում 2014թ.» ծրագրի շրջանակներում:
«Կասը Հայաստանում կկատարի «Կասը երգում է Պիաֆ» /«Kaas chante Piaf»/ ծրագիրը, որը 2013-ին երգչուհին ներկայացրել է Եվրոպայով մեկ: Ի դեպ, այդ համերգային ծրագրի ձայնագրությունն այժմ ցուցադրվում է Բրյուսելի, Մոսկվայի կինոթատրոններում»,-ասաց Հովհաննիսյանը:
Ի դեպ, Կասի համերգն ամենեւին էլ կապ չունի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հետ, փառատոնը պարզապես օգնում է նման մեծ արտիստներին Հայաստան բերել:
Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ Կասը, բացի նախատեսված ծրագրից, իր երգացանկից եւս 4-5 ստեղծագործություն կկատարի: