|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգով հանդես կգա Խուլիո Իգլեսիասը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Արման Ծատուրյանը:
Նա ասաց, որ համերգային ծրագիրը դեռ հստակեցված չէ: «Իգլեսիասն առաջին անգամ է Հայաստանում, սակայն նա հայերի մասին շատ բան գիտի, քանի որ շատ հայ ընկերներ ունի: Համերգի պաստառներն արդեն պատրաստ են, իսկ տոմսերը կսկսեն վաճառվել վաղվանից»,- ասաց Ծատուրյանը` հավելելով, որ տոմսերի գինը լինելու է 5000-80 000 դրամ: