Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ես Հայաստանի ապագայի մասին էի մտածում, մեծ մորս ու պապիս մասին, երբ սկեցի խոսել. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն` անդրադառնալով նախօրեին հայաստանյան համերգի ժամանակ իր ելույթին:
Նա նշեց նաև, որ ինքը, խմբի տղաները չէին սպասում, որ հանդիսատեսը համերգի ժամանակ կարող է անգլերեն երգել բոլոր իրենց երգերը.«Հիանալի, չէ, չտեսնված համերգ էր»: Թանկյանը, խոսելով իր` երաժշտարվեստ մուտքի մասին, նշեց, որ 15-20 տարեկան էր, երբ զգացել է, որ երաժշտությունն է այն ճանապարհը, որով կուզեր անցներ.«Ուզում եմ խորհուրդ տալ երիտասարդ երաժիշտներին, եթե այդ ճանապարհը չեք տեսնում, եթե երաժշտությունը ձերը չի` մի քայլեք այդ ուղով` երաժշտությունը դժվար բան է»: