|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք Երեւանում կատարված դաժան սպանության մասին: Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, Գագիկ Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն»: