Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ հերթական դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Մալաթիա համայնքում գործող վարագույրի խանութի սրահում հայտնաբերվել է 38-ամյա Հեղինե Դարպազյանի դին: Կնոջ դիակի վրա հայտնաբերվել են 30-ից ավելի` սուր կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.45-ին, Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 1976 թ. ծնված Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 1977 թ. ծնված Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Սպանություն կատարելու կասկածանքով Արտակ Առաքելյանին դեպքի վայրից բերման են ենթարկել բաժին այնուհետև տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեից Yerkir.am-ը տեղեկացավ, որ Արտակ Առաքելյանը ձերբակալվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն):