Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 27-ին, ժամը 8.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. հիվանդանոցից հաղորդում էին, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Ազիզյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 6.10-ի սահմաններում, Ներքին Պտղնի գյուղի Զանգու գետի ափին գտնվող ձկնաբուծարանի մոտ արձակված կրակոցից Արսեն Ազիզյանը ստացած հրազենային վնասվածքներով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Լ 51749» տեսակի որսորդական հրացան` լիցքավորված 1 փամփուշտով, և 16 մմ տրամաչափի 2 պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ Արսեն Ազիզյանը սպանվել է համագյուղացու կողմից:
Կասկածյալը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ կատարված զննության ընթացքում նա ներկայացրել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 19 մարտական փամփուշտով, 1 հատ՝ «ԱԿՍ» տեսակի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 մարտական փամփուշտով, մեկ տուփ փամփուշտ, ինչպես նաև 5.45 մմ տրամաչափի 275 փամփուշտ:
Նախաքննությունը շարունակվում է: