|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Փետրվարի 2-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Լևոն Չ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հետո նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց բակի ավտոտնակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձորի Վարդանանց փողոցի 49 շենքի բակում Լևոն Չ.-ի քրոջ` 1991 թ. ծնված Լիլիա Գ.-ի նախկին ամուսինը` 1987 թ. ծնված Սարգիս Գ.-ն, վիճաբանել և դանակով հարվածել է նրան, որից հետո դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Սարգիս Գ.-ն ներկայացել է Լոռու մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը: