կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 14:40
Հասարակություն

Քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը սահմանելու և նշանակելու է սոցիալական ապահովության պետական ծառայությունը

Քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը սահմանելու և նշանակելու է սոցիալական ապահովության պետական ծառայությունը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում, որով սահմանվում է, որ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային ստորաբաժանումների միջոցով:

Կենսաթոշակը նշանակվում է Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ըայդ պաշտոնից ազատված անձին, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ և այդ պաշտոնից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով:

Ներկայացվող նախագծով կսահմանվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած այն անձին կենսաթոշակ նշանակելու և վճարելու, ինչպես նաև նրա ծառայության ստաժը հաշվարկելու կարգը, որը պաշտոնից ազատվելէ իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով: