Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անվտանգության խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, փաստաբանների պալատի նախագահը, պաշտոնատար այլ անձինք։
Հանդիսավոր նիստում հրապարակվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ.
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ լիարժեք գործում է արտագերատեսչական քննչական կառույցը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծման օրվանից նրա առջև ծառացան կազմակերպական, իրավական, նյութատեխնիկական և կադրային մի շարք խնդիրներ: Այժմ, երբ այդ խնդիրների մեծ մասը լուծվել է, կարելի է փաստել, որ Հայաստանի ամենամեծ քննչական մարմինը կայացման ճանապարհին է:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կարճ ժամանակահատվածում կարողացել է զգալի դերակատարություն ստանձնել հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև պետականության ու իրավակարգի ամրապնդման գործում:
Հայաստանը հռչակված է որպես ժողովրդավարական և իրավական երկիր, հետևաբար, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատանքը պետք է խարսխվի այդ սկզբունքների վրա: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պետք է անզիջում լինի հանցավորության դեմ պայքարում և հետևողական՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, առաջնորդվի սկզբունքայնությամբ և պատվախնդրությամբ, լինի ամուր և օրինապահ պետական կառույց, ինչը հնարավոր է միայն անխոնջ և աննկուն աշխատանքով: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իր արժանի տեղը կգտնի իրավապահ մարմինների համակարգում:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ քննչական դժվարին ծառայության մեջ, առողջություն և երջանկություն՝ ձեզ և ձեր ընտանիքներին»:
Հոկտեմբերի 8-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր է սահմանվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ։ Այն համընկնում է կոմիտեի վերջնական կազմավորման օրվա հետ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասինե ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունիսի 28-ին, եւ ըստ անցումային դրույթների՝ սկսել լիարժեք գործել հոկտեմբերի 8-ից։
Շնորհավորելով կոմիտեի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ կառույցի կայացման ընթացքը եղել է աննախադեպ եւ ծայրահեղ լարված, քանի որ քրեադատավարության օրենսգրքով իրեն վերապահված գործառույթներին զուգահեռ անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել կառույցի առջեւ ծառացած առաջնային եւ հրատապ իրավական, կադրային եւ նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ։
«Հայաստանի քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործումե,- հայտարարեց Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով. «Հասարակությունը մեծ սպասելիք ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները: Այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, և քննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը»:
«Գիտակցելով, որ Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման երաշխիքներից է ազնիվ, սրտացավ և արհեստավարժ քննիչների առկայությունը՝ համակարգը համալրելու ենք հենց այդպիսի քննիչներով՝ հետևողականորեն կիրառելով քննչական ծառայության կայունության, քննիչներին ներկայացվող պահանջների միասնականության, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության սկզբունքները: Անհրաժեշտ է հարգել քննիչի դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին, այլ հոգատարությամբ նպաստել նրա գործունեությանը»,- հայտարարեց ՀՀ ՔԿ նախագահը՝ նշելով, որ կոմիտեի ծառայողներին ուղղված պահանջները խիստ են եւ որեւէ աշխատակցի կողմից կոմիտեի ծառայողին անհարիր, վարկաբեկող որեւէ արարք անպատիժ չի մնա:
Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացան պետական և գերատեսչական բարձր պարգևների: