Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ կարևոր է հասկանալ՝ վարչապետի հրաժարականը բերո՞ւմ է իր պաշտոնի թափուր մնալուն, թե՞ չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ Արդարդատության նախարարի նախկին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկմանը։
Նա նշեց, որ այդ հարցը Սահմանադրության համապատասխան կետով ձևակերպվում է՝ «վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում», այսինքն, մեր Սահմանադրությունը հստակ վարչապետի հրաժարական տալը դիտում է վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքերից մեկը։
Հետևաբար, եթե նայում ենք գործողությունների հերթականությունը, վարչապետը հրաժարական է տալիս, առաջանում է վարչապետի պաշտոնի թափուր տեղ, դրանից հետո Սահմանադրությունը պարտադրում է կառավարությանը նույն օրվա մեջ դիմելու իր հրաժարականով նախագահին։
«Այդ պահին, երբ կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, արդեն չկա խոսակցություն՝ վարչապետն այդ պահին կառավարության անդա՞մ է, թե՞ անդամ չէ։ Նախագահը անհապաղ կառավարության հրաժարականը ընդունում է, և այստեղ է «շան գլուխը»՝ կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել․ ո՞ր անդամները․ եթե օրինակ վարչապետի հետ հրաժարական տար նախարարներից մեկը, ի՞նչ էր տեղի ունենալու, կառավարության անդամները շարունակելու էին պաշտոնավարել՝ այդ թվում այդ նախարա՞րը, իհարկե՝ ո՛չ, որովհետև և՛ նախկին վարչապետը, և՛ նախկին այդ նախարարը, որ հրաժարական էին տվել, այլևս կառավարության անդամ չեն կարող հանդես գալ»,-պարզաբանեց իրավագետը։
Մանրամասն՝ տեսանյութում․