Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղվա կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը հողամաս նվիրաբերելու մասին:
Մասնավորապես` նախատեսվում է համաձայնություն տալ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի «Մուշ- 2» թաղամասի N 10/5 հասցեում գտնվող 8,0 հեկտար մակերեսով, 64,800,000.0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հողամասը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը նվիրաբերելուն՝ ֆուտբոլի տարածման և զարգացման համար մարզահամալիր կառուցելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրին համապատասխան:
Գյումրու քաղաքապետը գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետին և, կից ներկայացնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, խնդրել է կառավարության համաձայնությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը ֆուտբոլի ֆեդերացիային նվիրաբերել:
Գյումրու քաղաքապետի 2009 թվականի մայիսի 11-ի N 908-Ա որոշմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց (մշտական) օգտագործման է տրամադրվել Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 10/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 8,0 հա մակերեսով հողամասը՝ ֆուտբոլի մարզահամալիր կառուցելու նպատակով:
Նշված հողատարածքի վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կատարել է 1,202,000,000 (մեկ միլիարդ երկու հարյուր երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով ներդրում և կառուցել ֆուտբոլի մարզահամալիր` բաղկացած 1299,1 քառակուսի մետր մակերեսով ակադեմիայից, 240,70 քառակուսի մետր մակերեսով պարսպից և թվով 8 ֆուտբոլային դաշտերից, որոնցից 6-ը` բնական, իսկ 2-ը` արհեստական խոտածածկով: