կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 13:40
Հասարակություն

Գյումրու ''Մուշ-2'' թաղամասի գազի կաթսաները գործարկվում են փորձնական

Գյումրու ''Մուշ-2'' թաղամասի գազի կաթսաները գործարկվում են փորձնական

Սեպտեմբերի 20-ին փորձնական փուլով մեկնարկեց Գյումրու «Մուշ-2» թաղամասի 71 եւ 72 շենքերի թվով 96 բնակարանի օդածխատար համակարգի գործարկումը, որի կարեւորությունից ելնելով Գյումրիում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը. հայտնում են Քաղաքաշինության նախարարությունից:

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գյուրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: «Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերության առջեւ տեղադրել` յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք է զգացվում: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը,  կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց»,-նշել էր նախարարը:

 

«Արտինժեներինգ» ընկերությանը «Մուշ-2» թաղամասի 33 շենքերում սեպտեմբերի 14-ից սկսել է այդ գործընթացը, իսկ հոկտեմբերի 15-ից աշխատանքները կսկսվեն “Անի” թաղամասի 5 շենքերում:

 

 

Ավելացնենք, որ  նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց նաեւ «Մուշ-2» թաղամասի շինհրապարակում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները: Շինարարները նախարարին հավաստիացրեցին, որ աշխատանքները կնթանան ժամանակացույցին համապատասխան: Ի դեպ, քաղաքաշինության նախարարությանը «Գլենդել հիլզի» ներկայացրած ժամանակացույցի համաձայն, մինչեւ 2013 թվականի տարեվերջ կավարտվեն  շինարարության ընթացքում գտնվող 360 բնակարանների աշխատանքները, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում կավարտվեն 995 բնակարանների աշխատանքները:

 

Նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարարը Գյուրիում կայացած խորհրդակցության ժամանակ, Հանրապետության նախարարին զեկուցեց աղետի գոտում պետական աջակցությամբ ընթացող բնակարանային ապահովման ծրագրի ընթացքի վերաբերյալ: