կարևոր
5059 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-29 10:05
Հասարակություն

«ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը կնվիրաբերվի վարչապետի աշխատակազմին. որոշման նախագիծ կա

«ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը կնվիրաբերվի վարչապետի աշխատակազմին. որոշման նախագիծ կա

 «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստի օրակարգից։ Դա նշանակում է, որ վարչապետի աշխատակազմը այսօրվանից կտնօրինի «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոս բաժնեմասի ճակատագիրը։

Նշենք, որ ընկերությունը հունվարի 24-ին հայտարարեց, որ տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ռուսական ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ Սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են: