|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով:
ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12 հազար շվեյցարական ֆրանկով:
Ըստ ՖԻՖԱ-ի Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում:
Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 0։5 հաշվով։