|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում է ընդգրկված մի հարց, որը նախատեսում է համաձայնություն տալ Տավուշի մարզի Կողբի գյուղական համայնքում «ՕՔՍՖԱՄ» հայաստանյան մասնաճյուղի և Ավստրիայի զարգացման գործակալության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով «Մշկավանք գյուղատնտեսական ասոցիացիա» կոոպերատիվին հողամաս նվիրաբերելուն` համայնքում 5.233.1 հազ. դրամ արժեքով ջերմատուն կառուցելու համար:
Տարածքը 0.12589 հա մակերեսով է և արժե 1 միլիոն 189 հազար դրամ:
Նշենք, որ «ՕՔՍՖԱՄ» հայաստանյան մասնաճյուղը Ավստրիայի զարգացման գործակալության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն` իրականացնում է Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Կողբ համայնքում ստեղծվել է «Մշկավանք գյուղատնտեսական ասոցիացիա» կոոպերատիվը, որը համարվում է նշված ծրագրի շահառուն, և ծրագրի շրջանակներում մոնտաժավորված ջերմատունը պետք է փոխանցվի այդ շահառուին` սեփականության իրավունքով: Հիմնվող ջերմատունը «Մշկավանք գյուղատնտեսական ասոցիացիա» կոոպերատիվի սեփականությունն է լինելու: