Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքամետ ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկը հայտարարել է, որ Թուրքիան իրենց 2500 դոլար է խոստացել հայերի դեմ պատերազմին մասնակցելու համար, բայց խոստումը չի կատարել։ Այս մասին հայտնել է իրանցի լրագրող Այմեն Ջավադ ալ Թամինին, որը հարցազրույց է վերցրել թուրքամետ «Սիրիայի ազգային բանակ» ահաբեկչական կազմակերպության անդամից։
Սիրիացի ահաբեկիչը հայտնել է նաև, որ Իրանի սահմանին մոտենալիս իրանական ուժերը հարձակվել են իրենց դիրքերի վրա: Զինյալը թվարկել է, թե որ խմբավորումներն են ադրբեջանական կողմից ներգրավված եղել Արցախյան պատերազում։
«Այդ կազմավորումները «Ալ Համզա»-ի, «Սուլեյման Շահ»-ի, «Սուլթան Մուրադ»-ի ստորաբաժանումներն են: Ինչ վերաբերում է թուրք ազգությամբ մարդկանց, ապա թուրք եղբայրների հետ աշխատելու մեխանիզմ գոյություն ունի․ նրանք, ովքեր սիրիական հողերից դուրս կռվում են թուրքական բանակի հետ, ստանում են միայն ֆինանսական փոխհատուցում, իսկ նրանք, ովքեր նրանց հետ զոհվում են սիրիական հողերում, ստանում են փոխհատուցում և քաղաքացիություն (այսինքն՝ նրանց ընտանիքները), ինչպես նաև նրանք, ովքեր վիրավորվել են սիրիական հողերում, նաև՝ «Ձիթենու ճյուղ» գործողությունների արդյունքում»,- պատմել է վարձկանը։