կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 12:00
Հասարակություն

Արմենչիկի դեպքում պարգևը գտավ իր արժանի հերոսին. Ռուբեն Բաբայան

Արմենչիկի դեպքում պարգևը գտավ իր արժանի հերոսին. Ռուբեն Բաբայան

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարբեր կոչումների հանձնման ինստիտուտին: Այս համատեքստում նա մասնավորապես խոսեց սեպտեմբերի 21-ին երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչման շնորհմանը: Բաբայանի կարծիքով` կոչումների հանձնման ինստիտուտն իրեն սպառել է և անիմաստ բնույթ է կրում: Ըստ նրա` կոչումը ենթադրում է որոշակի գնահատական, ավելի կոնկրետ` մասնագիտական, սակայն հայտնի է, որ այդ կոչումները տվողները մասնագետներ չեն:

«Կոչումներ հանձնելն ավելի շատ ընդունված է բռնապետական երկրներում, իսկ Հայաստանում դա եկել է խորհրդային հասարակարգից: Ես կարծում եմ, որ նմանօրինակ կոչումներ հանձնելը էժանագին քայլ է` մարդկանց համակրանքը վայելելու համար: Կոչումն ինքնին անիմաստ է: Արմենչիկի դեպքում էլ ասեմ, որ պարգևը գտավ իր արժանի հերոսին: Նրան կոչում տվողը լսում է հենց այդպիսի երգեր»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ Արմենչիկը միակ մարդն է, ով իմաստավորում է Մարզահամերգային համալիրի գոյությունը:

Ռեժիսորի կարծիքով` Արմենչիկին կարելի էր տալ նաև ժողովրդական արտիստի կոչում, դրանք համարյա նույն բաներն են: «2004 թվականից ես էլ ունեմ վաստակավոր արտիստի կոչում, որի մասին տեղեկացել եմ հեռուստացույցից: Ես այնքան չեմ արժևորում կոչումների ինստիտուտը, որ նույնիսկ չեմ էլ հրաժարվում իմ կոչումից»,- ասաց Բաբայանը: