Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմավիրի մարզի գյուղերում բնակվողները աճեցրած վարունգի խմբաքանակը լցրել են աղբանոցը՝ պատճառաբանելով, որ այն չի վաճառվում։ Գյուղացիները պատմել են, որ վաճառել են այնքան, ինչքան կարողացել են, հետո իրենց ազգականներին են բաժանել վարունգը, այնուհետև ազատվել են ապրանքից՝ այն լցնելով աղբամանը։
Գյուղացիների պնդմամբ՝ առանց այդ էլ այս տարի վարունգի քիչ խմբաքանակ են աճեցրել, սակայն դրա իրացումն էլ դարձյալ չի ստացվել։ Նկատենք, որ այս սեզոնի համար վարունգը շարունակում է աննախադեպ թանկ գնով վաճառվել, և գյուղացիների այս վարքագիծը՝ չէժանացնել վարունգն ու այն պարզապես լցնել աղբամանը, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ:
«Ահավոր է, ուղղակի լացելու վիճակ է։ Շուկա տանում ենք, բայց չի վաճառվում, բերում և թափում ենք։ Եթե Հովտամեջի ճանապարհը տեսնեք, ամբողջությամբ թափված վարունգ է, մարդիկ բերել հենց մեքենաներով վարունգը շուռ են տվել, գնացել»,-երեկ լրատվամիջոցներից մեկին ասել է այդ գյուղի բնակիչ Լարիսա Հովհաննիսյանը։
Գյուղացիների պնդմամբ՝ իրենք չեն կարողանում բերքն արտահանել, քանի որ իշխանությունները արհեստական արգելքներ են ստեղծում այդ ճանապարհին, իսկ միայն ներսի շուկան հասկանալի պատճառներով եկամտաբեր չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։