|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի պաշտոնավարման ժամկետի ավարտը:
Թվիթում Զարիֆը մատնանշել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա հակաիրանական երկու խորհրդականներին (Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին և նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին) որպես Նեթանյահուի հանցակիցներ հակաիրանական քաղաքականությունը խթանելու գործում:
«Նեթանյահուն գնաց պատմության աղբանոցը, ինչպես իր հակաիրանական հանցակիցները՝ Բոլթոնը, Թրամփը և Պոմպեոն: Իրանը նախկինի պես պատվով է կանգնած: Սա է այն ճակատագիրը, որը բաժին է հասել բոլոր նրանց, ովքեր հազարավոր տարիներ ցանկանում էին վնասել իրանցիներին: Ժամանակն է փոխել ընթացքը»,– գրել է Զարիֆը: