Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այս արկածախնդիրը՝ էդ բանը, էս օրերին ընկել է Հայաստանի գյուղերը, հիմա էլ մի մուրճ է վերցրել ձեռքը, երկիրը վեր է ածել մեկ մարդու թատրոնի կամ կրկեսի։ Շարունակում է սպառնալ մեր համակիր ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, հիմնարկների ղեկավարներին․Էջմիածնի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այլեւս կտրվել է իրականությունից։
«Հունիսի 20-ին, եկեք Էջմիածնում էլ պայմանավորվենք, որ էս խեղկատակին, հայ ժողովրդի պատուհասին ուղարկելու ենք պատմության աղբանոցը։ Մեր հոգեւոր-մշակութային մայրաքաղաքում ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել՝ այս մարդը պայքար է սկսել բոլորի դեմ։ Մասնավորապես՝ արդեն 3 տարի է՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Գիտե՞ք՝ ինչի համար։ Որովհետեւ եկեղեցին է դարեր շարունակ մեր ինքնության պահապանը, հայ ժողովրդի հարատեւության երաշխավորը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը, քանի որ ուզում է վերջնականապես կործանել մեր պետությունը եւ ժողովրդին, դրա համար նախ պետք է ոչնչացնի մեր եկեղեցին։
«Չի՛ ստացվելու։ Հայ եկեղեցին ու հայը կանգուն են, ի հեճուկս իրենց՝ պետք է զարգանանք, առաջ գնանք։ Ուրեմն, հանուն Էջմիածնի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ հանուն ուժեղ Հայաստանի, հեռացնում ենք այս իշխանությանը եւ կերտում նոր Հայաստան»,- Էջմիածնում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։