| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդել էին նախաքննական մարմնին՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակել: Իրավահաջորդների ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը yerkir.am-ին հայտնեց, որ նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունը: Ավելին՝ բավարարվել է փորձաքննությանը տուժողների ներկայացուցիչների ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն` կոնկրետ ովքե՞ր ներկա կգտնվեն, փաստաբանները դեռևս չեն որոշել:
Նշենք, որ փորձաքննությունը նշանակված է սեպտեմբերի 17-ին՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական կայազորի դատարանում Պերմյակովի դասալքության, նրա կողմից զենքի հափշտակության և կրելու գործով նիստի ընթացքում ներկայացուցիչները նկատել էին, որ Պերմյակովի վարքը տարօրինակ է:
«Ռուսական կողմի դատաքննության ընթացքում Պերմյակովը ցուցմունք չէր տալիս, որևէ բան չէր խոսում, նրա պահվածքը շատ տարօրինակ էր: Նրա պահվածքն այնպիսի հետևության է հանգեցնում, որ նա միանշանակ որոշակի խնդիրներ ունի»,- ասել էր իրավահաջորդներից մեկի փաստաբան Լուսինե Սահակյանը: