կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 10:42
Հասարակություն

Սահմանին լարված է եղել

Սահմանին լարված է եղել

Երեկ` սեպտեմբերի 21-ին, հայ-ադրբեջանական սահմանին լարված է եղել: Սահմանամերձ Ոսկեպարի ուղղությամբ ակտիվ կրակահերթեր են արձակվել: Ոսկեպարի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ 20:00-ից տարբեր ուղղություններով կրակել են:

«Կրակոցները շարունակվեցին մոտավորապես մինչև 23:00-ը: Բարեբախտաբար, վիրավորներ չունենք,  բայց ունենք նյութական վնասներ: Տարբեր ուղղություններով կրակել են, մերոնք էլ ինքնապաշտպանվել են: Բայց մի բան էլ պետք է ասեմ` երբ կրակոցներ են լինում,  գյուղացիները երբեմն խառնվում են իրար ու ասում, որ շատ կրակոցներ են եղել, բայց չեն մտածում, որ այդ շատ կրակոցների մեջ նաև մեր կողմից արձակվածներն են: Սահմանամերձ գյուղ է, կրակոցներ միշտ էլ եղել են, բայց մենք միշտ արժանի ձևով արձագանքում ենք»,- ասաց գյուղապետը: