| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ երեկոյան ինտենսիվ կրակոցներ են եղել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ երեկ երեկոյան հակառակորդի կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել ՀՀ Տավուշի մարզի հայկական դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ:
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո հակառակորդը ստիպված է եղել դադարեցնել կրակը, եւ ադրբեջանական կողմից, ամենայն հավանականությամբ, զոհեր կան:
Արդեն այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, որ ադրբեջանական կողմը կորուստներ ունի' զոհվել է 2 զինծառայող:
Հատկանշական է, որ գրեթե նույն ժամին, երբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, հակառակորդը դիվերսոն գործողություններ է սանձազերծել նաեւ Լեռնային Ղարաբաղի ՊԲ մարտական հենակետերի ուղղությամբ' ԼՂՀ Մարտունու շրջանի 3-րդ պաշտպանական շրջանում: Արցախում, ինչպես արդեն նշել ենք, հայկական կողմն ունի 1 զոհ:
Եվս մեկ զոհ հայկական կողմն ունի հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւմտյան հատվածում' Արարատի շրջանում: Սակայն նախնական վարկածով' Արարատի հատվածում հայ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, հակառակորդի գնդակից չի զոհվել, այլ իր կամ ծառայակիցների կողմից զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետեւանքով: Արարատի դեպքի կապակցությամբ հետաքրքրվեցինք նաեւ Արծրուն Հովհաննիսյանից: Նա նշեց. «Դեպքի վայրում են գտնվում քննչական-օպերատիվ խումբը, դատաբժիշկը և քրեագետ-մասնագետը: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջին իսկ հնարավորության դեպքում դրանց արդյունքները, օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում, կհրապարակվեն»: