կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-05 14:11
Տարածաշրջան

Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը եղել է «կանխատեսելի լարված». ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը եղել է «կանխատեսելի լարված». ՊՆ

 

Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր իրավիճակն ավելի հանգիստ է եղել, քան նախորդ գիշեր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմից հնչել են կրակոցներ, հրադադարի խախտումներ կան, սակայն շատ լարված չի եղել: Նա վիճակը գնահատեց որպես «կանխատեսելի լարված»:

 

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

 

Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: