կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 10:15
Սպորտ

Ա սերիա. գործող չեմպիոնը մեկնարկում է պարտությամբ (այլ արդյունքներ)

Ա սերիա. գործող չեմպիոնը մեկնարկում է պարտությամբ (այլ արդյունքներ)

Իտալական Ա սերիայի առաջին տուրում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Ուդինեզե»-ին: Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Թերեոն (78’):

Մեկնարկային տուրում միավորներ կորցրեց նաև փոխչեմպիոն  «Ռոմա»-ն, ով արտագնա խաղում ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Վերոնա»-ի հետ: Հանդիպման 61-րդ րոպեին Յանկովիչի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Ֆլորենցիի (66’) գոլով:

Տուրի կենտրոնական խաղում «Միլան»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտվեց «Ֆիորենտինա»-ին: Տանտերերի կազմում աչքի ընկան Ալոնսոն (38’) և Իլիչիչը (56\'):

Միլանյան մյուս թիմը` «Ինտեր»-ը, «Ատալանտա»-ի հետ խաղում միայն վերջին վայրկյաններին կարողացավ հաղթանակ կորզել: 93-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց Յովետիչը:

Ա սերիայի առաջին տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Լացիո»-«Բոլոնիա»` 2:1

«Էմպոլի»-«Կիեւո»` 1:3

«Ֆրոսինոնե»-«Տորինո»` 1:2

«Պալերմո»-«Ջենովա»` 1:0

 «Սամպդորիա»-«Կարպի»` 5:2

«Սասուոլո»-«Նապոլի»` 2:1