կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-25 11:47
Սպորտ

Ա սերիա. «Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

 Ա սերիա. «Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»-ին. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ռոմա»-ին: Գործող չեմպիոնների կազմում միակ գոլը հեղինակեց Դիբալան` 77’:
 

«Նապոլի»-ն հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին: Հյուրերի կազմում աչքի ընկան Իգուանինը 9\' , Էնսինյեն 18\', Հաշմիկն60\' ու Մերտենշը 79\':
 

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթեց «Կարպի»-ին: 39-րդ րոպեին Պալասիոն բացեց հաշիվը, սակայն հյուրերը վերջին րոպեին  Լասայնայի խփած գոլի շնորհիվ կարողացան փրկել խաղը:
 

Երեկ տեղի ունեցած մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Ֆիորենտինա»-«Տորինո»` 2:0

«Լացիո»-«Կիևո»` 4:1

«Պալերմո»-«Ուդինեզե»` 4:1

«Սասուոլո»-«Բոլոնյա»` 1:1

«Վերոնա»-«Ջենովա»` 1:1

21-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլի»-ն` 47 միավարով: «Յուվենտուս»-ը 45 միավարով 2-րդն է:  «Ֆիորենտինա»-ն ու «Ինտեր»-ը 41-ական միավորով 3-րդ և 4-րդ տեղերում են: