կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-21 10:18
Սպորտ

Բունդեսլիգա. «Բավարիա»-ն ու «Բորուսիա»-ն շարունակում են հաղթարշավը. այլ արդյունքներ

 Բունդեսլիգա. «Բավարիա»-ն ու «Բորուսիա»-ն շարունակում են հաղթարշավը. այլ արդյունքներ

Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիա»-ն հոյւրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց առաջնության նորեկ «Դարմշտեյդ»-ի դարպասը: 20-րդ րոպեին Վիդալը բացեց հաշիվը: 62-րդ րոպեին Կոմանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 1 րոպե անց Ռոդեն հաշիվը դարձրեց 3:0:

Նույն հաշվով հաղթանակ տոնեց նաև մյուս առաջատարը` Դորտմունդի «Բորուսիա»-ն: Թոմաս Տուխելի թիմը սեփական հարկի տակ Հոֆմանի` 19’, Կագավայի` 58’, և Օբամեյանգի` 74’, գոլերի շնորհիվ հաղթեց Լևերկուզենի «Բայեր»-ին:  Նշենք նաև, որ տանտերերի 2-րդ գոլը Կագավան հեղինակեց Հայասատանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո: Վերջինս դորտմունդցիների կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Բունդեսլիգայի 5-րդ տուրի մյուս խաղերում հետևյալ արդյունքները գրանցվեցին`

«Մայնց»-«Հոֆենհայմ»` 3:1

«Վոլֆսբուրգ»-«Հերտա»` 2:0

«Համբուրֆ»-«Այնթրախտ Ֆ.»` 0:0

«Քյոլն»-«Բորուսիա Մ.»` 1:0

«Վերդեր»-«Ինգշոլտադ»` 0:1

«Շտուտգարտ» - «Շալկե»` 0-1

«Աուգսբուրգ» – «Հանովեր»` 2:0