կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 01:57
Սպորտ

Ա սերիա. «Միլան»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ինտեր»-ին. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

 Ա սերիա. «Միլան»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ինտեր»-ին. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում տեղի ունեցավ Միլանյան դերբին, որն ավարտվեց քաղաքի համանուն թիմի 3:0 հաշվով հաղթանակով: Կարմրասևերի կազմում աչքի ընկան Ալեքսը 35’, Բակկան 73’ և Նյանգը 77’: 70-րդ րոպեին «Ինտեր»-ը լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն Իկարդիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Առաջատար «Նապոլի»-ն սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Էմպոլի»-ին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Իգուաինը 33’, Էնսյենը 37’  Կալեխոնը 83’, 88’:  Մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Կամպորեսեն 51\':
 

«Յուվանետուս»-ը հյուընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կյեվո»-ի դարպասը: Գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Մորատտան 6’, 40’, Սանդրոն 61’, և Պոգբան 67’:
 

Ա սերիայի 22-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

«Բոլոնյա»-«Սամպդորիա»` 3:2

«Ջենոա»-«Ֆիորենտինա»` 0:0

«Տորինո»-«Վերոնա»` 0:0

«Ուդինեզե»-«Լացիո»` 0:0

 «Կարպի»-«Պալերմո»` 1:1

«Ռոմա»-«Ֆրոսինոնե»` 3:1

«Ատալանտա»-«Սասուոլո»` 1:1

22-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլի»-ն, որն ունի 50 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Յուվենտուս»-ը 48 միավորով 2-րդն է: Մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն` այստեղ: