| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտվեց «Ռոմա»-ին:
61-րդ րոպեին Պյանիչը առաջ մղեց տանտերերին: 79-րդ րոպեին Ջեկոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Դիբալան հաշիվը դարձրեց 2:1:
«Միլան»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Էմպոլի»-ին: Կարմրասևերի կազմում գոլեր հեղինակեցին Բակկան` 16’, և Ադրիանոն` 69’, իսկ հյուրերի կազմում աչքը ընկավ Սապոնարան` 20’:
Միլանյան մյուս թիմը` «Ինտեր»-ը հյուրընկալվելիս նույն 2:1 հաշվով հաղթեց Ա սերիայի նորեկ «Կարպի»-ին: Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յովետիչը 31’, 89’: Տանտերերի կազմում աչքի ընկավ Դի Գոուդոն 81’:
Ա սերիայի 2-րդ տուրի մյուս խաղերում հետևյալ հաշիվները գրանցվեցին:
«Բոլոնիա»-«Սասուոլո»` 0:1
«Կիևո»-«Լացիո»` 4-0
«Ջենոա»–«Վերոնա»` 2-0
«Նապոլի»-«Սամպդորիա»` 2-2
«Տորինո»–«Ֆիորենտինա»` 3-1
«Ուդինեզե»-«Պալերմո»` 0-1
«Ատալանտա»-«Ֆրոսիոնե»`2:0