Իրաքի հյուսիսում Թուրքիայի կործանիչները ոչնչացրել են առնվազն 55 քուրդ զինյալի, տեղեկացնում են թուրքական պետական լրատվամիջոցները: Թուրք զինվորների թիրախը եղել են բունկերները, զինապահեստները եւ թաքստոցները, որոնցից օգտվում են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները:
Թուրքական բանակի տվյալներով` երկրի հարավ-արեւելքում իրականացրած մեկ այլ գործողության ժամանակ սպանվել է 30 զինյալ: