Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը «Ահաբեկչության դեմ պայքարի և ներքին անվտանգության վերաբերյալ» զեկույց է հրապարակել:
Haberler-ը տեղեկացնում է, որ զեկույցը ներկայացրել է ՆԳ նախարար Էֆքան Ալան:
Համաձայն զեկույցի՝ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում (Սուր, Սիլոփի, Նուսայբին, Ջիզրե) տեղի ունեցող զինված բախումների հետևանքով մինչ օրս տուժել է մոտ 220.000 ընտանիք, գաղթել է 93.000 քաղաքացի, տարբեր վնասներ է կրել շուրջ 10.300 արհեստանոց ու առևտրի կենտրոն, իսկ թուրք ուժայինների կողմից սպանվել է 529 քուրդ զինյալ: Թուրքական կողմն ունեցել է 22 զոհ և 259 վիրավոր: