|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Առնվազն երեք մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են Հյուսիսային Իրաքում գտնվող փա, որտեղ ապրում են հազարավոր քուրդ փախստականներ Թուրքիայից: Այս մասին հայտարարել է Քուրդիստանի հայրենակցական միության կուսակցության անդամ Ռաշադ Քելանին։
Թուրքիայից հազարավոր քուրդ փախստականների պատսպարած ճամբարին օդային հարվածը հասցվել է երեք օր անց, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքին զգուշացրել է, որ Թուրքիան «մաքրելու է» փախստականների ճամբարը, որը, նրա խոսքով, ապաստարան է քուրդ զինյալների համար:
Իրաքի անվտանգության մի պաշտոնյա հաստատել է, որ ավիահարվածի արդյունքում ճամբարում զոհվել և վիրավորվել են մարդիկ, սակայն մանրամասներ չի հաղորդել:
Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ուժերը ուժեղացրել են գրոհները Իրաքի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հենակետերի վրա՝ կենտրոնացնելով կրակային ուժը Իրաքի սահմանից ներս՝ 30 կմ խորությամբ։