Թուրքական Karar-ի ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ 65 օրվա ընթացքում (հուլիս 7-սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել է, իսկ 40 զինյալ` ձերբակալվել:
Նույն ժամանակահատվածում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող, զինվոր, ոստիկան, թիկնապահ, որոնցից մեկը՝ Իրանի քաղաքացի: Ձերբակալվել է նաև 304 մարդ, որոնցից երեքը` դարձյալ իրանական ծագումով:
«Իսլամական պետության», ինչպես նաև Քրդական բանվորական կուսացկության հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որոնցից 625-ը ձերբակալվել են:
Թուրքիայի սահմաններից դուրս քրդերի դեմ ուղղված` օդուժի գործողությունների հետևանքով վիրավորվել է 620 քուրդ զինյալ, իսկ սահմաններից ներս տեղի ունեցած օդային հարվածներից` 250-300 զինյալ: