|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Քրդական Gerilla TV-ն հրապարակել է քուրդ պարտիզանների գործողության տեսանյութը, որում ոչնչացվում են թուրքական պետության մի քանի վարձկաններ, որոնք ցանկանում էին գրոհել Վերհալեի դիմադրության շրջանը. հայտնում է քրդական Fırat գործակալությունը։
Քուրդիստանի Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը հրապարակել է Վերհալեի շրջանում պարտիզանական գործողության մասին հետևյալ տեղեկությունը.
«Հոկտեմբերի 2-ի առավոտյան ժամը 10:30-ին թուրք զավթիչները, որոնք ցանկանում էին գրոհել Ավաշինի շրջանում գտնվող Վերհալեի դիմադրության շրջանը (հյուսիսային Իրաքում), փորձել են հարձակվել մեր ուժերի վրա։ Մեր ուժերի պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է 2 օկուպանտ, ևս 2-ը վիրավորվել են...»։