կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 10:52
Տարածաշրջան

Իրաքում ձերբակալվել է ԱՄՆ-ի թիրախների վրա հարձակված 13 զինյալ

Իրաքում ձերբակալվել է ԱՄՆ-ի թիրախների վրա հարձակված 13 զինյալ

Իրաքի անվտանգության ուժերը՝ ԱՄՆ-ի զինված ուժերի հետ միասին ձերբակալել են շիական «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման երեք առաջնորդների Բաղդադում գտնվող նրանց շտաբի վրա հարձակման արդյունքում. այս մասին հաղորդում են Reuters- ը և արաբական լրատվամիջոցները:

Գրոհի ընթացքում առգրավվել են նաև խմբին պատկանող հրթիռներ: ԱՄՆ-ն մեղադրում է Քաթայբ Հեզբոլլահին Իրաքում ռազմակայաններ հրետակոծելու մեջ, որտեղ տեղակայված են միջազգային կոալիցիոն ուժերը: ԱՄՆ զինված ուժերը բազմիցս պատասխանել են Իրաքում այդ խմբերին՝ գրոհելով պահեստները:

Քաթայբ Հեզբոլլահը շիաական Ալ-Հաշդ ալ-Շաաբիի ճյուղավորում է, որը համարվում է  Թեհրանի հետ կապ ունեցող կառույց: Պաշտոնական Բաղդադը դատապարտել է խմբավորման գրոհները ամերիկյան թիրախների վրա, բայց մինչ այժմ որևէ գործողություն չի ձեռնարկել դրա դեմ: Մայիսին Իրաքում հայտնվեց նոր կառավարություն՝ Մուսթաֆա Կազեմիի գլխավորությամբ, որը նախկինում ղեկավարում էր Ազգային հետախուզական ծառայությունը: Ալ-Հաշդ ալ-Շաաբին մեղադրել է Կազեմիին ամերիկացիներին տեղեկատվություն փոխանցելու մեջ, ըստ որի իրանական Իսլամական հեղափոխության պահապանների Ալ-Քուդս կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանին ժամանել է Իրաք: Վերջինս սպանվել էր հունվարի սկզբին՝ ԱՄՆ գործողությունների ժամանակ: