Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ֆրանսիական օրեր Արցախում» միջոցառումների շրջանակներում այսօր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության շենքի բակի «Խաղաղության ծառուղում» իր արծաթափայլ եղևնին տնկեց ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին. այս մասին տեղեկանում ենք Karabakh-open-ից:
Հայազգի երգիչը եղևնին վարպետորեն տնկելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ հաճախ էր պատանեկան տարիներին ծառ տնկում.«Ինչպես գիտեք իմ հայրը հայ է, ես ջահել ժամանակ սովորել եմ ծառերը դնել հողի մեջ, ինչպես բոլոր հայերը»։
Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան, այսպես է երգչի իսկական անուն ազգանունը, ահա թե ինչու հաճախ ասում են, որ նրա նախատատը Շուշիից էր.«Ինձ թվում է, որ տատիկի մայրական կողմն էր Շուշիից, քանի որ Շուշի-Շուշայան ինչ-որ նմանություն կա, բայց սխալ տեղեկություն չեմ ուզում տալ։ Համենայնդեպս, եթե ինչ-որ մեկը կարող է գտնել, ես շատ ուրախ կլինեմ, որովհետեւ ես շատ եմ հետաքրքրվում իմ արմատներով»:
Խոսելով Արցախից ստացած զգացողությունների մասին Ֆիորին նշեց, որ Ղարաբաղ այցելել է 10 տարի առաջ եւ այժմ հիացած է տեսնելով, թե ինչպես է փոխվել երկիրը. «Այն հզորությունը, որ դուք ունեք՝ վերականգնելու ոչ միայն Շուշին, այլեւ Ղարաբաղը, տաքացնում է իմ սիրտը»: