|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եթե թեժ աշնան դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ունի «սառը ցնցուղ» հասկացությունը, ապա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ավելի խորն է ուսումասիրել երևույթը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Եռյակի էներգիան հազիվ հերիքում է նրա ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ-որ բան թեժացնելու»:
Yerkir.am-ի հարցին` իսկ ինչի՞ն է հերիքում Հանրապետականի էներգիան, Արմեն Աշոտյանը, ցույց տալով իրեն շրջապատած լրագրողներին, պատասխանեց. «Իմ էներգիան այնքան շատ է, որ մենակով 15 հոգի հիմա տաքացնում եմ»:
Տղամարդ լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «նախարարը խոսում է որպես նորաթուխ երիտասա՞րդ», նա արձագանքեց. «Շնորհակալություն կոմպլիմենտի համար, բայց կցանկանայի, որ աղջիկ ինձ դա ասեր»: