Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ուր այցելել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հանդիպելու ուսանողության հետ, բուհի ուսխորհրդի տղաները կրկին խոչընդոտեցին լրագրողների աշխատանքներին` հրելով նրանց ու փակելով դուռը նրանց առջև:
Միջոցառումից հետո լրագրողները բողոքեցին բուհի ռեկտորին` Կորյուն Աթոյանին, մի՞թե հնարավոր չէ հրահանգել, որ բուհի տղաները մի քիչ բարյացակամ գտնվեն լրագրողների հանդեպ ու չհրեն, չխոչընդոտեն նրանց:
«Ո՞ր պահին է դա եղել, ես չեմ տեսել, չեմ նկատել»,- ասաց ռեկտորը և, ի պատասխան լրագրողների դժգոհությունների, ներողություն խնդրեց:
Լրագրողները հարցրեցին, թե, օրինակ, ինչի՞ համար պարգևատրվեց բուհի պրոռեկտորը, երիտասարդ, ով աչքի է ընկել վատ վարքով:
«Հայաստանի բուհերի մեջ չկա այսպիսի բուհ, որը բանակի հետ էսպես կապված լինի, դուք ուղղակի չեք պատկերացնում կատարած ամբողջ աշխատանքը: Տարեկան հինգ-վեց զորամաս են այցելում, մնում էնտեղ, նվիրատվություններ կազմակերպում, էլ ի՞նչ պետք է անի ուսանողը բանակի համար: Այն, ինչ հնարավոր է: Գիրք ենք տպագրել մեր զոհված ազատամարտիկների մասին, ֆիլմ ենք նկարել, Սևակը եղել է նրանց բոլորի ընտանիքներում: Սևակ Խաչատրյանը եղել է ուսխորհրդի նախագահ, իսկ ուսխորհուրդը կատարել է այդ բոլոր կազմակերպչական աշխատանքները: Ես ընդունում եմ, որ տեղի է ունել վատ միջադեպ, դատապարտելի միջադեպ: Անզգույշ բան է եղել, բայց չի կարելի էդպես անընդհատ, ամբողջ կյանքում դատապարտել: Վերջապես մարդ է, մարդը սխալական է, ի՞նչ անենք հիմա, պատժե՞նք, արտաքսե՞նք, կախե՞նք: Ուզում եք մեկս մյուսի դեմ դուրս գա՞նք»,- նեղսրտեց ռեկտորը: