|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի և տեղի բնակչի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ուխտավորները, որոնց թվում էին նաև Շուշիի համալսարանի ուսանողները, Ստեփանակերտից և Մարտունիի շրջանում գտնվող վանական համալիրի մոտակա բնակացայրերից ժամանել են Ամարաս՝ եկեղեցական պատարագի մասնակցելու:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը նշել է, որ Սուրբ Ծնունդին ընդառաջ կտրուկ ավելացել է ուխտավորների քանակը, որոնք ցանկանում են այցելել սրբավայրեր: Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովում են ինչպես տեղաշարժման, այնպես էլ պատարագի ժամանակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը