կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 22:52
Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը` հաջորդ քառօրյա նիստի ընթացքում

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը` հաջորդ քառօրյա նիստի ընթացքում

 Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը ամփոփեց մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ պատգամավորների և խմբակցությունների հնչեցրած առաջարկները հետապնդել են մեկ նպատակ՝ առավել բարեփոխված տեսնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը կծառայի երկար ժամանակ և անհրաժեշտություն չի լինի կրկին փոփոխություններ ձեռնարկել: Վարդան Պողոսյանը շեշտեց, որ եթե կլինեն այլ առաջարկներ, առաջիկա օրերին կարող են դրանք ևս ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին, որը կքննարկի դրանք և ընդունելի լինելու պարագայում կներառի նախագծում: Վարդան Պողոսյանը խորհրդարանին առաջարկեց նախագծի քվեարկությունն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն կազմակերպել հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:

«Հայ ազգային կոնգրես»-ը, «Ժառանգությունը» հայտարարեցին, որ դեմ կքվեարկեն նախագծին, իսկ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կքվեարկեն կողմ: ՕԵԿ-ը հայտարարեց, որ իրենց առաջարկությունները քննարկելուց հետո հստակ կնշեն իրենց  դիրքորոշումը: