Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ըստ օրինագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին: Հիմնական զեկուցողն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին` ասելով, որ հասարակության մեծ մասը կարծում է, որ նախագծի մեթոդը սխալ է ու անարժանապատիվ: «Ուսումնասիրություն արել ե՞ք, թե ձեր այս նախագիծն ինչ արձագանք է գտել հասարակության շրջանում»,- հարցրեց նա:
Պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստանում չկա մի հարց, որի շուրջ միակարծություն լինի, և դա իրեն ուրախացնում է, որովհետև դա վկայում է ժողովրդավարության ու բազմակարծության մասին:
«Ինձ համար ժողովրդի կարծիքի կարևոր ցուցիչ էր այս նախագծի քվեարկությունը առաջին ընթերցման ժամանակ: Ժողովրդի ձայնի արտահայտման երկու միջոց կա` հանրաքվե և ԱԺ քվեարկություն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Արամ Մանուկյանն արձագանքեց, որ ժողովուրդը դեմ է ոչ թե բանակի սոցիալական հարցերը լուծելուն, այլ մեթոդին, որ առաջարկում է նախարարությունը: