Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տրանսպորտի ուղեվարձի նոր նախագծի քննարկման ժամանակ «ոչ թանկացմանը» ու նման գրառումներով պաստառներ բարձրացրեցին՝ դժգոհություն արտահայտելով իշխող խմբակցության ներկայացրած միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծին, որը ենթադրում է քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացում մինչև 300 դրամ։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը չեն մասնակցելու։
«Ասում եք՝ քաղաքացին թալանի մատերիալ չէ։ Բա, սա թալան չէ՞։ Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ թանկացնելը թալան չէ՞։ Թալանը պոզով-պոչո՞վ է լինում, թե՞ «դուխով»գրությամբ գլխարկով» ,-ելույթում ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում