|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի 1-ին և 3-րդ կետերից հետո այժմ էլ ձայների մեծամասնությամբ ընդունվել են 4-րդ և 5-րդ կետերը:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ նախագծի 5-րդ կետն ընդունվել է ձայների` 343 կողմ և 7 դեմ հարաբերակցությամբ:
Ընդդիմությունը, բոյկոտելով քվեարկությունը, չի մասնակցել:
Նշենք, որ քվեարկությանը չի մասնակցել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել էր, որ խորհրդարանական քվեարկությանն իրենց խմբակցությունը չի մասնակցի՝ կուսակցության երկու համանախագահների ու 8 պատգամավորների կալանավորման պատճառով: