Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն հայտնել ենք, որ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հայտի մասին որոշման նախագիծը:
ՀԷՑ-ի հնարավոր վաճառքի, ավելի հստակ՝ ազգայնացման մասին դեռ մի քանի ամիս առաջ ակնարկել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանից հետո մամուլում պարբերաբար խոսակցություններ էին շրջանառվում, որ ՀԷՑ-ը գնելու է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիրի Սամոն: Սակայն նա հերքում էր ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը:
Թե ո՞վ է ՀԷՑ-ի նոր գնորդը, իհարկե, կբացահայտվի: Մինչ այդ, մի փոքր որոնում կատարելով համացանցում, պարզեցինք երկու կարեւոր փաստ ընկերության մասին: Պարզվում է՝ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, իսկ գրանցված է, ոչ ավելի, ոչ պակաս, օֆշորային գոտի համարվող Կիպրոսում: