Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգին անցնելուց առաջ, անդրադարձավ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ին: Նրա խոսքով` հնչել են հայտարարություններ, և կառավարության դիրքորոշումը հետևյալն է` էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության տակ:
Հիշեցնենք, որ խոսքը «Տաշիր կապիտալ» ընկերության մասին է, որին արդեն պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: «Տաշիր կապիտալ»-ը ցանկանում էր գնել նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը:
Վարչապետը նշեց, որ արագ պետք է որոշում կայացնեն «Բարձրավոլտ էլ.ցանցեր»-ի հետագա կառավարման վերաբերյալ:
«Մենք կարծում ենք` այս փուլում չպետք է անենք վերջնական հայտարարություններ ընկերության կարգավիճակի մասին: Պետք է որոշենք` պետական կառավարմա՞ է մնում, թե՞, այնուամենայնիվ, որևէ մասնավոր կառավարման է հանձնվում: Մի բան հստակ կարող ենք հայտարարել` պետք է բացառենք, որ այդ մասնավորեցման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն: Պետք է բացառվի օֆշորային ընկերությունների ներգրավվածությունը: Ընկերությունները բաց, թափանցիկ ձևով պետք է մասնակցեն մրցույթին»,- ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ այդ ընկերության կառավարումն իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ, մինչդեռ պետությունն ունի վարկային սահմանափակումներ պետական պարտքի սահմանային վիճակի կապակցությամբ: