Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆոն» գրում է, որ դեռևս անցյալ տարի մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ֆինանսների` արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրված են Ազգային անվտանգության ծառայությունում: Նույնիսկ լուրեր կային, թե նախարարը հրավիրվել է ԱԱԾ:
Իսկ խնդիրը կապված էր Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի հետ, որի կատարման ընթացքի նկատմամբ ԱԱԾ-ում լայնամասշտաբ հետաքննություն էին սկսել: Եվ ահա, հետաքրքիր պատահականությամբ, այս նույն ոլորտի ծրագրերն է ուսումնասիրել նաև Վերահսկիչ պալատը: Եվ դարձյալ բացահայտումները բավական հետաքրքրական են:
Օրինակ՝ պարզվել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից ՀՀ-ին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին: Նրանց հետ կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր: Սակայն հետագայում ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն, ընդ որում` գումարի միայն մի մասով:
Իր հաշվետվության մեջ ՎՊ-ն, այս փաստի վերաբերյալ իր զարմանքը չզսպելով, գրում է. «Բնական հարց է առաջանում` եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչո՞ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: