Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը: Այս մասին գրում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ: Համաձայն դրա` Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի 100 %-ը:
Նկատի ունենալով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ այս գործարքի կնքման արդյունքում ընկերությունն այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նոյեմբերի 9-ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ առարկություններ չունի: Կից ներկայացրել է նաև Ազգային անվտանգության ծառայության` գործարքի վերաբերյալ դիտողություն չունենալու դիրքորոշումը:
Այդպիսով, քանի որ գործարքի կնքման մերժման հիմքերը բացակայում են, ՀԾԿՀ-ն նոյեմբերի 15-ին վաճառքի գործարքին համաձայնություն տալու որոշում է կայացնելու:
Այժմ անդրադառնանք Կիպրոսում գրանցված ընկերություններին, որոնց իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Այստեղ համապատասխանաբար 75 և 25 % մասնակցությամբ բաժնեմաս ունի Կիպրոսում գրանցված երկու ընկերություն` «Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը (NOFAL HOLDINGS LIMITED) և «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ը (ORTASANO INVESTMENTS LIMITED):
«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին (WIMTHED LIMITED):