Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցին ՀԷՑ-ի վաճառքի մասին: Հիշեցնենք, որ կառավարության նիստում հանձնարարվել է չորս նախարարությունների՝ արդարադատության, էկոնոմիկայի, էներգետիկայի ու ֆինանսների, նաեւ` ՀԾԿՀ-ին` ուսումնասիրել ՀԷՑ-ի վաճառքի հայտը և ներկայացնել եզրակացություններ:
Երվանդ Զախարյանը նշեց, որ առաջարկություն է եղել «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից` իր բաժնետոմսերի վաճառքի հետ կապված, կառավարությունն այդ առաջարկությանը հավանություն ու նախնական համաձայնություն է տվել և հանձնարարել ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը, առք ու վաճառքի պայմանագիրը:
Լրագրողների հարցին, որ ՀԷՑ-ը գնելու հայտ ներկայացրած ընկերությունը Կիպրոսի օֆշորային գոտում է գրանցված, և արդյո՞ք չկա մտավախություն, որ կկրկնվի «Նաիրիտ»-ի պատմությունը, նախարարը պատասխանեց. «Բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն: Ես չեմ կարծում, որ նման պատմություն կլինի»:
Yerkir.am-ի հարցին, թե ո՞վ է ընկերության իրական սեփականատերը, Զախարյանը պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, մանրամասներ առայժմ չեմ կարող հայտնել, մեկ-երկու օրից, երբ ուսումնասիրությունները կավարտենք, մանրամասն բոլոր հարցերին կպատասխանենք»:
Նախարարը չպատասխանեց նաև այն հարցին, թե ին՞չ գնով է վաճառվել ՀԷՑ-ը` ասելով, որ նաև այդ հարցին հետո կպատասխանեն: