|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։ Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ Այդ թվում՝ նաև ռուսական 200 մլն դոլարանոց ապրանքային վարկը, որով նախատեսվում է համալրել մեր երկրի սպառազինությունների բազան։ Այս վարկի օգտագործումը դեռ չի սկսվել։ Ուստի այն պարտքի ցուցանիշներում ներառված չէ։ Այնպես, ինչպես ատոմակայանի վերազինման նպատակով ստորագրված 270 մլն դոլարանոց վարկը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: