ՀՀ-ն ևս 71 մլն դոլարով ավելացրեց իր արտաքին պարտքը, վերջին 3 տարիներին այն հասավ 9 մլրդ դոլարի. Ն. Հոխիկյան
Հայաստանը ևս 71 մլն դոլարով ավելացրեց իր արտաքին պարտքը։ ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունը վավերացրել է հերթական վարկը, որը նախատեսված է բյուջեի դեֆիցիտի համար։
Հիշեցնեմ, Հայաստանի արտաքին պարտքը վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հասցրեց 9 մլրդ դոլարի։ ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրն, այսպիսով, իր ուսերին կրում է ավելի քան 3200 դոլար պարտք։